Posted in Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Ամսվա նախագծերը փաթեթներով՝

Թթուդրիկի ծեսն Արևմուտքում

Մեր հաջորդ հետաքրքիր ու սիրելի ծեսը իրականացրեցինք Արեւմուտքի նախակրթարանում։ Այս ընթացքում իրականացրել ենք «Լավաշթխիկի ծես»-ը «Խաղողածես» -ը հերթը՝ «Թթուդրիկի ծես»-ինն էր։ Սկզբում երգեցինք մեզ ծանոթ ու շատ սիրելի Կոմիտասի ստեղծագործություններից «Հինգ էծ ունեմ», «Եկե՛ք ծեծենք սոխ ու սխտոր»։ Ապա ծեսը շարունակեցինք նույն պայծառ տրամադրությամբ: Արդեն լվացած, աշնանային բանջարեղենները մանրացրեցինք ու պատրաստեցինք մեր համեղ թթուն։ Մեր ուրախ ծեսի մասին առավել մանրամասն պատմում է նաև մեր տեսաֆիլմը: Առաջարկում ենք դիտել։

Զարգացնում ենք համի և հոտի զգայարանները

«Զգայարանների զարգացման ընկալում». Նախագծի շրջանակներում այս անգամ էլ փորձեցինք զարգացնել սաների համի և հոտի զգայարանները։ Նախ խոսեցինք թե մրգերը և բանջարեղենները, որտեղ են աճում, նրանց գույնի, հոտի և ձևի մասին, այնուհետև սաները փակ աչքերով փորձեցին հոտոտելով և համտեսելով գուշակել մրգի կամ բանջարեղենի անվանումը։ Ձեզ հաճելի դիտում։

Աշնանային զբոսանք

Մեր այսօրվա քայլքը դեպի Բախշյանի այգի էր։ Նախակրթարանի սաներ հետ կատարեցինք դիտարկումներ՝ ուսամնասիրեցինք ծառերն ու տերևները։ Տեսանք գունային փոփոխությունները։ Ոչ շատ հեռու խաղահրապարակն էր։ Շտապեցինք խաղահրապարակ ու մի լավ հոգնելուց հետո վերադարձանք խմբասենյակ։

Ուրախ խաղեր

Ուրախ խաղերը մեր առօրյաի մի մասն են կազմում։ Այս անգամ էլ մարզական գույք էին դարձել մեր խմբասենյակի աթոռները և գունավոր գնդակները։ Խաղի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը։

Գուշակիր մեղեդին

Նոր նախագիծ, որի հիմքում ընկած է «Զգայարանների ընկալման զարգացում»-ը։ Սկեցինք աշխատել լսողական զգայարանի զարգացման վրա։ Ընկեր Սեդայի հետ խաղացինք խաղ «Գուշակիր մեղեդին», որի ընթացքում սաները լսելով երգերից մի հատված փորձում էին կռահել թե ո՞րն է այն։

Օրը նախակրթարանում

Սաները ևս մեկ անգամ ցուց տվեցին, որ կարող են ինքնուրույն ինքնակազմակերպվել։ Մեր օրյա հետաքրքիր անցուդարձին կարող եք ծանոթանալ նաև դուք՝ դիտելով մեր տեսաֆիլմը։

Ինքնագլորների շքերթ

Աշնանը բակում լավ ժամանակ անցկացնելու, մարզվելու առիթը բաց չենք թողնում։ Այս անգամ էլ հերթը ինքնագլորներինն էր։

Ամեն ինչից մի քիչ, մի քիչ

Հիգիենայի կանոնները սաներին պետք է սովորեցնել դեռ մանկական տարիքից։ Պետք է հստակեցնել երեխաներից պահանջվող անելիք-կանոնները ու հնարավորինս ձեռնամուխ լինել դրանց ամենօրյա կատարմանը։ Որոշ ժամանակ անց կանոնները կդառնան սովորություններ, իսկ մեզ՝ մեծերիս կմնա միայն հիանալ արդյունքով։

Մարզական խաղերի շքերթ

Մեր ուրբաթը մարզական էր, հորինեցինք խաղերի հաջորդականությունն ու սկսեցինք խաղալ։

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն