Posted in Թթուդրիկի ծես

Թթուդրիկի ծեսն Արեւմուտքում

Մեր հաջորդ հետաքրքիր ու սիրելի ծեսը իրականացրեցինք Արեւմուտքի նախակրթարանում։ Այս ընթացքում իրականացրել ենք «Լավաշթխիկի ծես»-ը «Խաղողածես» -ը հերթը՝ «Թթուդրիկի ծես»-ինն էր։ Սկզբում երգեցինք մեզ ծանոթ ու շատ սիրելի Կոմիտասի ստեղծագործություններից «Հինգ էծ ունեմ», «Եկե՛ք ծեծենք սոխ ու սխտոր»։ Ապա ծեսը շարունակեցինք նույն պայծառ տրամադրությամբ: Արդեն լվացած, աշնանային բանջարեղենները մանրացրեցինք ու պատրաստեցինք մեր համեղ թթուն։ Մեր ուրախ ծեսի մասին առավել մանրամասն պատմում է նաև մեր տեսաֆիլմը: Առաջարկում ենք դիտել.