Posted in Без рубрики

Ռոդարիական ձվախաղ

Հետաքրքրաշարժ խաղի միջոցով սովորեցինք-վերհիշեցինք մարմնի մասերը, այնուհետեւ փորձեցինք տարբերել մարմնի մասերը առարկայից, այնուհետեւ խաղացինք ձու գլորոցի ու մի լավ տանջեցինք մեր գույնզգույն ձվիկներին։

Posted in Без рубрики

Խմբասենյակը նաեւ մարզական տարածք

Երբ նախակրթարանի խումբը վերածվում է մարզական միջավայրի։ 2-4 տարեկանները մարզվում են ոչ միայն ֆիզիկապես այլ նաեւ զարգացնում են միտքն ու երեւակայությունը, որի արդյունքում էլ խմբասենյակի գույքը վերածվում է մարզագույքի։

Posted in Без рубрики, Ռոդարիական մարզախաղեր

Ռոդարիական խաղեր

Նախակրթարանում սաները խաղում են ռոդարիական խենթ ու խելառ տարաբնույթ խաղեր, որոնք անվերջանալի են։ Ռոդարիական խաղերը հնարավորություն են տալիս անհնարինը դարձնել հնարավոր, եւ որն էլ մեծ բավականություն է պատճառում սաներին։

Posted in Без рубрики, Դդմատոն

Դդումուտոցի, ուսումնասիրում, կորիզացան

Դդմատոնին ընդառաջ նախակրթարանում իրականացրեցինք դդմահամտես, խոսեցինք դդմի կարեւորության մասին, համեմատեցինք եւ խոշորացույցների օգնությամբ ուսումնասիրեցինք դրանք։ Իսկ վերջում առանձնացնելով դդմի կորիզները կատարեցինք կորիզացան։