Posted in Без рубрики, Դդմատոն

Դդումուտոցի, ուսումնասիրում, կորիզացան

Դդմատոնին ընդառաջ նախակրթարանում իրականացրեցինք դդմահամտես, խոսեցինք դդմի կարեւորության մասին, համեմատեցինք եւ խոշորացույցների օգնությամբ ուսումնասիրեցինք դրանք։ Իսկ վերջում առանձնացնելով դդմի կորիզները կատարեցինք կորիզացան։

Posted in Դդմատոն

Դդմածեսին ընդառաջ

Նախակրթարանում դդմատոն է։ Էլ ի՞նչ հունվար առանց դդմածեսի։ Ուսումնասիրեցինք դդումը՝ դդմաքչփոր անելով. բա չտեսնե՞նք՝ մեջը ով է բնակվում, ինչպիսին է դդումի տնակը, ինչքան սպիտակ ու օգտակար կուտիկներ կան։ Առանձնացրեցինք սերմը, հետազոտեցինք, համտեսեցինք, դե իսկ հետո պիտի կուտիկները ցանենք և սպասենք, մինչև հայտնվի դդմի ծիլը։

Հետևեք մեր աշխատանքային հավես շաբաթին։