Posted in Դդմատոն

Դդմատոն. Փաթեթ

Մարզատոն+ Դդմատոն

Շաբաթը մեր սաները սկսեցին ուրախ դդմախաղերով։ Այս անգամ էլ մեր համար մարզական գույք էին դարձել դդումները։ Խաղացինք, թռանք դդումների վրայից և գլորեցինք։ Մեր ուրախ դդմախաղերի մասնակիցը կարող եք լինել նաև դուք՝ դիտելով մեր տեսաֆիլմը։

Մարզական օր

Օրը լիարժեք եւ լեցուն դարձնելու լավագույն տարբերակը մարզախաղերն են, որոնք ավելի հետաքրքիր են դառնում, երբ այլընտրանքային շունչ ենք ավելացնում դրանց։

Դդումուտոցի, ուսումնասիրում, կորիզացան

Դդմատոնին ընդառաջ նախակրթարանում իրականացրեցինք դդմահամտես, խոսեցինք դդմի կարեւորության մասին, համեմատեցինք եւ խոշորացույցների օգնությամբ ուսումնասիրեցինք դրանք։ Իսկ վերջում առանձնացնելով դդմի կորիզները կատարեցինք կորիզացան։

Համով, հոտով ղափամա

Պատրաստեցինք մեր համով, հոտով ղափաման մեծ ոգևորությամբ և նույն ոգևորությամբ էլ համտեսեցինք։ Շատ համեղ էր գիտե՞ք։

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն