Posted in Նախագծեր

Զգայարանների ընկալման զարգացում. Նախագիծ

Ժամկետը՝ շուրջտարյա
Վայրը՝ Արեւմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ` 2-4 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Հեքիմյան, Մարիանա Դարբինյան

Լոգոպեդ՝ Աննա Օհանյան

Նպատակ՝

Ճանաչել եւ զարգացնել սաների զգայարանները։

Խնդիր՝

  • Սաների զգայարանների ընկալման զարգացում` (շոշափելիքի, համի, հոտի, տեսողական, լսողական):
  • ճանաչողական ոլորտի զարգացում

Ընթացք՝

Զգայական ինտեգրացիայի խանգարումներ հաճախ նկատվում են նախակրթարանի սաների մոտ: Այդ իսկ պատճառով լոգոպեդ Աննա Օհանյանի հետ սկսում ենք իրականացնել «Զգայարանների ընկալման զարգացում» նախագիծը: Սաների հետ միասին կպատրաստենք «Զգայարանները զարգացնող խաղեր», որոնց միջոցով կկարողանանք ակտիվացնել նրանց շոշափելու զգացողությունը, մարմնի և մաշկի զգայունությունը-զգացողությունները, համի եւ հոտի, լսողական եւ տեսողական զգայարանները։

Ակնկալվող արդյունքները՝

Զարգացնող խաղային գործունեությունների արդյունքում՝ սաների մի շարք խնդիրների հաղթահարում, կանխարգելում, նոր հմտությունների ձևավորում, զարգացում։

Խաղերի ընթացքը տեսանկարահանում ենք։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում եւ տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն