Posted in Թթուդրիկի ծես

Թթուդրիկի ծես. Նախագիծ

Օրը՝ նոյեմբերի10

Նախագծի մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ

Նախագծի նպատակը՝ ճանաչողական, ստեղծագործական կարողությունների և հմտությունների ձևավորում:

Նախագծի ընթացքը ՝ ընտրում ենք թթվի բաղադրատոմսը, որոշում ենք բանջարեղենների ցանկը, կատարում ենք աշխատանքի բաժանում։

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:

Տեխնոլոգիա

Պատրաստում ենք բանջարեղենային կերպարներ

Նախագծի արդյունքում կունենաք շատ համեղ թթու, որը կհամտեսենք հարիսայի ծեսին:

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն