Posted in Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ամսվա նախագծերը փաթեթներով՝

Բարի լույսն ագարակում

Օրը սկսեցինք ուսումնական ագարակում։ Սեբաստացիներով երգ ու գովքով սկսեցինք առավոտը, դե իսկ հետո սաները անցան իրենց սիրելի գործին՝ կերակրեցին ագարակի կենդանիներին։

Մրգային փազլ

Լոգոպեդ Աննա Օհանյանի հետ համագործակցության արդյունքում խաղացինք եւս մեկ հետաքրքիր խաղ, որն անվանեցինք «Մրգային փազլ»։ 

Խաղի կանոններին կարող եք ծանոթանալ դիտելով՝ մեր տեսաֆիլմը։

Ուրախ մարզախաղեր

Նախակրթարանում օրը մարզական էր։ Հետաքրքիր, ուրախ մարզախաղերով լցրեցինք մեր օրը։

Թթուդրիկ 2022

Մեր խմբասենյակում իսկական իրարարանցում էր։ Պատրաստվում էինք հաջորդ ծեսին՝ ամենաիրական «Թթուդրիկի ծեսին»։ Սկզբում երգեցինք, գովերգեցինք մեր թթվի պարագաներին, ապա նույն պայծառ տրամադրությամբ շարունակեցինք ծեսը լվանալով աշնանային բանջարեղենները մանրացրեցինք ու պատրաստեցինք մեր համեղ թթուն։

Կավե բանջարեղեններ

Սեբաստացու տոնին ընդառաջ, նախակրթարանի սաները ընկեր Զառայի օգնությամբ ծեփեցին կավե բանջարեղեններ, որն էլ կրթահամալիրի տոնին կներկայացնենք ցուցահանդես վաճառքին։

Ինքնաշեն խաղ

Սաների հետ պատրաստեցինք և խաղացինք հետաքրքիր զարգացնող խաղ։ Այս խաղի նպատակն է` զարգացնել տեսողատարածական ընկալումը և ուշադրությունը։

Առավոտը բակում

Արևմուտքի պարտեզում առավոտյան ծեսերը շատ ուրախ և հավես են ստացվում։ Այս անգամ էլ մեր առավոտյան ծեսը կազմակերպեցինք Բախշյան այգում։ Ուրախ Մարզվեցինք, թռչկոտեցինք և հաճելի ժամանակ անցկացրեցինք։

Մարզական օր

Մեր խմբասենյակը կրկին լեցուն էր մանկան ուրախ խինդ ու ծիծաղով։ Սաների հետ գույնզգույն գնդակներով խաղում էինք ուրախ խաղեր։ Այս խաղի միջոցով զարգանում է սաների կողմնորոշվելու կարողությունը և ուշադրության կենտրոնացումը։

Ինքնագլորավարություն

Մարզական օր ինքնագլորներով։

Ռոդարիական գունաճանաչություն

Երբ սովորում ենք խաղալով։Այսպիսինն էր այսօրվա խաղ- գունաճանաչությունը։

Բանջարեղենային աղցան

«Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ» նախագծի շրջանակներում, նախակրթարանի սան՝ Դավիթի մայրիկի հետ պատրաստեցինք համեղ, վիտամիններով հարուստ բանջարեղենային աղցան։ Շնորհակալ ենք հագեցած օրվա համար։

Ընտանեկան խոհանոցը պարտեզում

Մեզ հյուր էր եկել Նանեի մայրիկը` Աննան։ Նրա օգնությամբ սաները պատրաստեցին լավաշով ռուլետ և մեծ ոգևորությամբ համտեսեցին իրենց ձեռքերով պատրաստած ուտեստը։

Ազգային խաղեր

Սաների հետ անցկացրեցի անչափ զվարճալլի ու հետաքրքիր օր, որը դեռ երկար կհիշեմ։ Դրանք ամենևին էլ ժամանցային չեն, նույնիսկ ես էի սաներից սովորում։ Տեսանյութը դիտելիս ՝ ամեն անգամ յուրովի զգացումներ եմ ունենում։ Կարծում եմ դիտելով դուք էլ կհամոզվեք։

Սեբաստացու տոնին ընդառաջ

Սեբաստացու տոնին ընդառաջ Լիդիայի մայրիկի հետ պատրաստեցինք համեղ կոնֆետներ, որը կհուրասիրենք կրթահամալիրի տոնին`հարիսայի ծեսին։

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն