Posted in Լավաշթխիկի ծես

Լավաշթխիկի ծեսն Արեւմուտքում

Մեծ ու փոքր սեբաստացիներով կրթահամալիրի ագարակում իրականացրեցինք արդեն ավանդույթ դարձած լավաշթխիկի ծեսը։ Հենց թոնրի շուրջը երգեցինք,պարեցինք, խաղացինք լավաշի խմորով, գրտնակեցինք մայրիկների օգնությամբ եւ արդեն գրտնակած լավաշները թխեցինք թոնրում։
Գովեցինք մեր լավաշը, կերանք և տպավորված այդ ամենից վեւադարձանք խումբ։

Posted in Խաղողածես

Խաղողածես

Նախակրթարանում օրը ծիսական էր՝ նշում էինք «Խաղողածես»-ը։ Ազգային երգով ու գովքով ճզմեցինք խաղողի մի մասը, որպեսզի ստանաք ամենահամեղ գինին, իսկ մյուս մասը առանձնացրեցինք եւ թողեցինք չորանալու։ Անհամբերությամբ կհետեւենք ընթացքին։