Posted in Աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  1. Կոմիտասյան օրեր նախակրթարանում. Նախագիծ
  2. Մարզատոն. Նախագիծ
  3. Մուտք խաղալիքներով. Նախագիծ
  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մյուսը ուղեկցում է դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:
  • Աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Լողափնյա մարզական խաղեր
  • Երգեր՝ «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»,Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բզ, բզ բզբզան», «Կռունկներ»:
  • Ճվիկներ՝

Ճիվու, ճիվու, ճնճղիկ, 

Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:

Նախագծեր`

  • Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբերի 5՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 5-23՝ սերմնացան-ծաղկանոց,
  • Սեպտեմբերի 12-30` մարզական ստուգատես
  • Սեպտեմբերի 12-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 12-30` «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝

01.09.2021-02.09.2021

Բարեւախաղ- ծանոթացում

  • Հավաքվելով բակում կատարում ենք կոմիտասյան երգերի շարքը, ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։
  • Փրփրատոն, ջուրցփնոցի նախակրթարանում
  • Ինքնաշեն խաղերի անկյունի ստեղծում
  • Աշնանային լողափ
  • Երաժշտական պարապմունք

05.09.2021-09.09.2021

«Մարզական շաբաթ»

  • Գլուխկոնծիների շքերթ, վազք ու ցատկ
  • Ինքնագլորավարություն
  • Ռոդարիական մարզախաղեր
  • Ջրային խաղեր
  • Օղակախաղեր
  • Աշնանային լողափ

12.09.2021-16.09.2021

«Շաբաթը Կոմիտասի հետ»

  • Այլընտրանքային նկարչություն կոմիտասյան հնչյունների ներքո
  • Քնի ծեսի կազմակերպում Կոմիտասյան օրորների ներքո
  • Կոմիտասյան երգերի շարք+ շրխկան համույթ
  • Կոմիտասյան երգերը նկարներում
  • Աշնանային լողափ

19.09.2021-23.09.2021

«Իմ նոր խաղալիքը»

«Ես սեբաստացի եմ»

  • Շաբաթվա ընթացքում տեսաֆիլմերի միջոցով կներկայացնենք նոր սեբաստացիներին։ 
  • Սաները կպատմեն իրենց նոր խաղալիքների մասին։
  • Երաժշտական պարապմունք
  • Աշնանային լողափ

26.09.2021-30.09.2021

«Աշնան բերք ու բարիքը»

  • Տեղեկություն աշնան մրգերի, ծառերի անվանումների մասին։
  • Խոշորացույցով ուսումնասիրում, համտեսում ենք, իրականացնում՝ կորիզացան։
  • Աշնան մրգերի ապլիկացիա
  • Բացօթյա խոհանոց. Պատրաստում ենք մրգային ֆրեշ
  • Աշնանային լողափ

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն