Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Ավարտին է մոտենում մայիսյան 17-րդ հավաքը հագեցած հետաքրքրաշարժ նախագծերով՝ մարզատոնով, ծառատունկով, ծնողական համայնքի հետ հանդիպումներով, կլոր սեղաններով, համբարձման ծեսով։ Հետաքրքիր, բազմազան նախագծային աշխատանքներով ներկայանում են մեծ եւ փոքր սեբաստացիները։

Ամսվա ընթացքում իրականացրած գործունեությունները ըստ շաբաթների՝

Ամսվա ընթացքում ծնողական համայնքի հետ իրականացրել ենք «Հարթակում ծնողն է» համագործակցային նախագծերը՝

Հարթակում սեբաստացի ծնողներն են. ՆախագիծԱմփոփում

Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում կազմակերպեցինք հանդիպում ծնողական համայնքի հետ։ Հանդիպման թեման շատ արդիական, կարեւոր էր, նպատակը՝ ծնողների հետ քննարկել և վերհանել նախադպրոցական տարիքի հոգեբանական, խոսքի առանձնահատկությունները, տարիքային դժվարությունները։

Կլոր սեղան- քննարկում

Մասնակցել եմ Մարիետ Սիմոնյանի եւ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունն ընտրած ուսանողների կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը։

Խմբագրման ենթակա է…

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն