Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ավարտված եւ ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Աղայան+Ռոդարի ստուգատես. Նախագիծ

Զատկածեսը նախակրթարանում

Ծառզարդարի ծեսն Արևմուտքում.Նախագիծ

Գարնանային ձնախառն օր

Մարտը իր խենթ ու խելառ օրերով շարունակում է զարմացնել մեզ, մենք էլ հարմար պահը բաց չենք թողնում խենթանալու եւ գարնանը ձմեռային խաղերի հրճվանքը վայելու համար։

Մայրիկատոնին ընդառաջ

Մայրիկատոնին ընդառաջ սաների հետ ամրակներով պատրաստեցինք փոքրիկ անակնկալ նվերներ՝ Մոլբերդներ։ Մայրիկների համար ամենագեղեցիկը, սաների սեփական ձեռքերով նկարած և պատրաստած նվերներն են։
Սիրելի մայրիկներ Մայրության և գեղեցկության տոնին թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել մեր կյանքը:

Ռոդարիական խաղեր

Նախակրթարանում սաները խաղում են ռոդարիական խենթ ու խելառ տարաբնույթ խաղեր, որոնք անվերջանալի են։ Ռոդարիական խաղերը հնարավորություն են տալիս անհնարինը դարձնել հնարավոր, եւ որն էլ մեծ բավականություն է պատճառում սաներին։

Ծննդյան ծես

Մեր համեստ ու բարի ընկերը՝ Մարտինը, այսօր դարձավ չորս տարեկան։ Մեր խմբասենյակում նշեցինք նրա ծննդյան ծեսը ուրախ տոն պարգեւելով նրան։

Ծննդյան ծես

Շնորհավոր տոն օրդ մեր բարի, ընկերասեր, սիրելի ընկեր։

Ռոդարիական խաղեր

Այս շաբաթ մեր խմբասենյակում ռոդարիական խառնաշփոթ էր։ Խաղացինք գունավոր գնդակներով և հողաթափերով։ Նմանատիպ խաղերի միջոցով զարգանում է սաների կողմնորոշվելու կարողությունը և ուշադրության կենտրոնացումը։

Մարզվում ենք

Մարզվում ենք Արեւմուտքի նոր մարզասրահում: Ընդարձակ, մաքուր, մարզական գույքով միջավայր որտեղ կարող ես վազել, ցատկել, գլորվել, գլուխկոնծի տալ, խաղալ ֆիզիկական ակտիվություն պահանջող խաղեր եւ ոչ միայն։

Հետաքրքրեց՝ դիտե՛ք մեր տեսաֆիլմը…

Ինքնագլորների շքերթ 

Ինքնագլորներ վարելը սաների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Մեր հերթական ինքնագլորներով մարզատոնի մասնակիցը մասնակիցը կարող եք լինել նաև դուք, դիտելով մեր տեսաֆիլմը։

Ազգայի խաղ. Կոպալ-կոպալ

Նախակրթարանում ազգային խաղերը անընդհատ են, խաղում ենք՝ «Կոպալ-կոպալ»։

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Այսօր տոն էր Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում։ Նշում էինք բարեկենդանի տոնը։ Երգեցինք ազգային երգեր, արտասանեցինք բարեկենդանյան ասիկներ։ Դե իսկ վերջում էլ օգտվեցինք մեր ավանդական ազգային ուտեստներով լի զարդարված սեղանից։

Բարեկենդանի ծեսին ընդառաջ

Բարեկենդանի ծեսին ընդառաջ սաների հետ բակում արտասանեցինք բարեկենդանյան ասիկներ և երգեցինք մեր ազգային երգերը։

Ծիսական խոհանոց

Բարեկենդանի ծեսին ընդառաջ սաների հետ պատրաստում ենք ազգային ուտեստ՝ հալվա։

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն