Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մենք կրկին աշխատանքային բուռն ընթացքի մեջ ենք: Թեպետ կարճ, բայց հագեցած նախագծերով ու ծեսերով լի ամիս է փետրվարը:

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Տեառընդառաջի ծեսը նախակրթարանում 

Թումանյանական օրեր նախակրթարանում

Ազգային խաղեր. Փաթեթ

Բարի լույսը Թումանյանի հետ

Շնորհավոր ծնունդդ ամենայն հայոց բանաստեղծ։

Օրը սկսեցինք ինքնագլորների շքերթով, որը համեմեցինք մեծն բանաստեղծ՝ Հ. Թումանյանի ստեղծագործություններով։

Տեառնըդառաջի ծեսը

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տեառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տեառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:

Այսօր Արևմտյան դպրոց-օարտեզում մեծ շուքով, ազգային երգ ու պարով նշեցինք Տեառնըդառաջի ծեսը։

Ձեզ հաճելի դիտում…

Տեառընդառաջի նախատոնակ

Տեառընդառաջի ծիսական պարագաների պատրաստումն արդեն սկսված է։ Ճյուղի վրա ժապավեններ կապեցինք ասելով այն, ինչ ուզում ենք,որ չլինի,որովհետև այրելով ժապավեններով զարդարված ճյուղը`այրում ենք վատ բաները:

Պատրաստում ենք տարոսիկներ

Տեառնընդառաջի ծեսին ընդառաջ սաների հետ պատրաստեցինք տարոսիկներ։

Ազգային ուտեստ. Փոխինդ

Ազգային խաղեր 

Ազգային խաղերի սեմինար-պարապմունքները շատ արդյունավետ են անցնում։ Մենք ամեն շաբաթ նոր խաղ ենք բացահայտում-վերհիշում ու խաղում։

Խաղում ենք ազգային խաղեր 

Այս անգամ էլ սաների հետ խաղացինք ազգային խաղերիր՝ ճլոթ կամ տզզ և բարեկենդանի ավանդական գնդակախաղ խաղերը։

Ազգային խաղ. Հեյ խմբեր

Ազգային խաղեր, որոնք վերհիշում ինչու չէ նաեւ սովորում ենք Սեդա Թեւանյանի հետ, իսկ սովորածն անշուշտ պետք է փոխանցել նաեւ նախակրթարանի սաներին։

Ինքնաշեն ուսուցողական խաղ

Խաղացիպք ինքնաշեն ուսուցողական խաղ, որի միջոցով վերհիշեցինք գույները, սովորեցինք (վերհիշեցինք) երկրաչափական պատկերները, նպաստեցինք ուշադրության կենտրոնացմանը, խթանեցինք ասոցացիվ մտածողության զարգացմանը, տարածական ընկալմանը, թիմային աշխատանքի կազմակերպմանը:

Հաճելի դիտում…

Կառուցողական խաղ

Այսօր խաղացինք կառուցողական խաղեր։ Սաները մեծ ոգևորությամբ են խաղում նմանատիպ խաղեր, որոնք նպաստում են երեխայի հուզական և մտավոր զարգացմանը։ Նաև այս խաղերի օգնությամբ զարգանում են ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան, խոսքի զարգացումը և գունաճանաչությունը։

Հաշվետվությունը ենթակա է լրացումների։

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն