Posted in Տեառընդառաջի ծես

Տեառնընդառաջի ծես. Փաթեթ

Տեառընդառաջի ծեսը նախակրթարանում

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տեառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծայումը Աստծուն: Տեառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզում մեծ շուքով, ազգային երգ ու պարով նշեցինք Տեառնըդառաջի ծեսը։

Պատրաստում ենք տարոսիկներ

Տեառնընդառաջի ծեսին ընդառաջ սաների հետ պատրաստեցինք տարոսիկներ։

Տեառընդառաջի նախատոնակ

Տեառընդառաջի ծիսական պարագաների պատրաստումն արդեն սկսված է։ Ճյուղը, որը Տեառընդառաջի ծեսի օրը պետք է այրենք կրակի մեջ զարդարեցինք ժապավեններով ասելով այն, ինչ ուզում ենք,որ չլինի,որովհետև այրելով ժապավեններով զարդարված ճյուղը`այրում ենք վատ բաները:

Ազգային խոհանոց․ Պատրաստում ենք փոխինձ

Մեր ծեսի հյուրասիրության սեղանին կլինի նաեւ ազգային ուտեստ փոխինձ սաների կողմից պատրաստված։

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն