Posted in Աշխատանքային նախագծեր

Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝
  • Հեքիաթ-ներկայացում ՝ «» «»
  • Աղայանական շարք՝
  • Ազգային խաղիկներ֊Խաղ֊թռնոցիներ
  • Բակային խաղեր`….գնդակախաղեր, ձնախաղեր։
  • Հունվարի 3-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
    • Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
    • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
    • մարմնամարզական նախագծերի
    • ձմեռային մարզական խաղերի
    • ազգագրական ձմեռային փառատոն
  • Հունվարի 29-30՝ ստուգատեսային տոնՂափամա»
  • Ամսվա ՀեքիաթներկայացումՀովհաննես Թումանյան՝ «Չարի վերջը»
  • Ամսվա բանաստեղծություն
  • Ամսվա երգեր «Գնացեք տեսեք», «Հե՜յ ջան, ղափամա», «Զնկլիկ օրոճ», «
  • բակային խաղերը` Ձմեռային զբոսանք, հետքեր ձյան վրա, թավալներ, գլդորներ։
  • Ամսվա ազգային խաղերը` ընկուզախաղեր

1.Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս
շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշ չի կատարվում
փոքրերի կողմից, այդ պատճառով փորձեցինք ընկույզը սահեցնելով նետել):

2. Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով:

3. Սաներից յուրաքանչյուրի ձեռքին մեկական թելից կախված ընկույզ է
(թելի երկարությունը՝ մոտ 30սմ): Նրանք կանգնում են շրջանաձև, իրար
բավական մոտ, ձեռքերը մոտեցնում են և սկսում անկանոն թափահարել
այնքան, մինչև թելերը խառնվեն իրար: Ստացվում է շրխկան – չարխափան:

Չորեքշաբթի, ուրբաթ՝ երգուսուցում

Երեքշաբթի, հինգշաբթի՝ ինքնագլորավարություն

10.01.2022-14.01.2022

Բնագիտական ստուգատես

  1. Զրույց Ձմեռ պապիկի, նվերների, Ամանորի մասին (պատմում են նախակրթարանի սաները)։
  2. «Դիջի բարմաղթանքներ», իրենց բարեմաղթանքներն են հղում նախակրթարանի սաները։
  3. Բնագիտական փորձ՝ «Կրակն ու ջրով լիքը փուչիկը»
  4. Դդմաքչփոր օր նախակրթարանում, կորիզացան
  5. Ուսուցողական խաղ. Սովորում ենք երկրաչափական պատկերները

17.01.2022 ֊21.01.2022

Մարզական ստուգատես

  1. Սովորում ենք ճանապարհային երթեւեկության կանոնները
  2. Ինքնագլորների ստուգատես
  3. Ինքնագլորներով լաբիրինթների հաղթահարում
  4. Մարզական օր դդումներով
  5. Օղակախաղեր, գլուխկոնծիների շքերթ

24.01.2022 ֊28.01.2022

Ազգագրական փառատոն

  1. Ազգային խաղեր՝ «Ընկուզախաղեր»
  2. Ազգային խաղեր՝ «Պարան քաշոցի», «Գոմշակռիվ», «Աքլորակռիվ»
  3. Հեքիաթասաց մայրիկը. Հ.Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթը բառբառով
  4. Համեղ խոհանոց.դդումի միջուկով պատրաստում ենք թխվածքաբլիթներ
  5. Ազգային խոհանոց` Պատրաստում ենք «Ղափամա»

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Հունվարի 10, 17, 24, Պարուսուցում. (Լաերտ Գրիգորյան)

Հեղինակ՝

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն