Posted in Զատկածես

Զատկի ծեսը Արեւմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում

Բոլորիս սիրելի տոներից մեկն է նաեւ Զատիկը։ Մի քանի օր շարունակ սաների հետ պատրաստվեցինք Զատկածեսին, սովորեցինք՝ զատկական ասիկներ ու երգեր, խաղացինք զատկական խաղեր, զարդարեցինք զատկածառը մեր իսկ ձեւավորած ձվիկներով։ Իսկ արդեն ապրիլի 10-ին մեծ ու փոքրով հավաքվեցինք Արեւմտյան դպրոց-պարտեզի վերնատանը եւ ազգային երգ ու պարով, ասիկով ու խաղով նշեցինք ամենաիսկական Զատկի ծեսը։